|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 նոյեմբերի 2023 թվականի N 496-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 81/2 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 20․4ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 5-ի թիվ 852-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 81/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հրանտ Շահոյի Շահնազարյանի կողմից ինքնակամ կառուցված 20․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 13102023-11-0042/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հրանտ Շահնազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 81/2 հասցեի ավտոտնակը՝ 20․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․4քմ հողամասը, համապատասխանաբար, 47247 դրամ և 139420 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20․4քմ հողամասը քաղ. Հրանտ Շահոյի Շահնազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 81/2 հասցեի ավտոտնակը՝ 20․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․4քմ հողամասը, համապատասխանաբար, 47247 դրամ և 139420 դրամ արժեքներով քաղ. Հրանտ Շահոյի Շահնազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -11 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|