|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2023 թվականի N 322-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 6499.3ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 12 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 4000.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 1 ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 6499.3քմ ընդհանուր մակերեսով թվով 12 հողամասերը, գյուղատնտեսական նշանակության հողերից 4000.0քմ մակերեսով թվով 1 հողամասը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 6499.3քմ ընդհանուր մակերեսով թվով 12 հողամասերը, գյուղատնտեսական նշանակության հողերից 4000.0քմ մակերեսով թվով 1 հողամասը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -12 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(39.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|