Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1.Դիլիջանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների վարձավճարների նկատմամբ 2024 թվականի համար սահմանել զեղչեր`
1) Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար, ինչպես նաև միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում սահմանել զեղչ` վարձավճարի 50 %-ի չափով,
2) Երկկողմանի ծնողազուրկ, պատերազմական գործողությունների ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների և /կամ/ ազատամարտիկների երեխաներին ազատել վարձավճարից,
3) Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին ազատել վարձավճարից։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։