Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Աղավնավանք գյուղի տարածքում գտնվող, 11-007-0037-0003 և 11-007-0037-0004 ծածկագրերով հողամասերի մի մասի`1540.7քմ հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 15 նոյեմբերի 2005 թվականի թիվ 2246-Ն որոշման, Ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 1540.7քմ հողամասի մի մասը/626.0քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր», մյուս մասը /914.7քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»::
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. նոյեմբերի 15-ի թիվ 2246-Ն և 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի պահանջները՝
1.Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Աղավնավանք գյուղի տարածքում գտնվող, Բնակավայրերի հողերի 11-007-0037-0003 և 11-007-0037-0004 ծածկագրերով հողամասերի մի մասին՝ 1540.7քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Աղավնավանք, 1-ին փողոց թիվ 2/7 (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը):
2.Նշված 626.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
3.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Դիլիջանի համայնքի հողերի կադաստրային քարտեզի 11-007-0037-0003 և 11-007-0037-0004 ծածկագրերով հողամասերի մի մասի՝ 1540.7քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: