Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Աննա Բորիսի Սահակյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց 2-րդ նրբ թիվ 8/2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 174.9քմ և Խորհուրդների փողոց 2-րդ նրբ թիվ 8/3 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 1513.1քմ հողամասերին կից գտնվող /Խորհուրդների փողոց 2-րդ նրբ թիվ 8/1 հասցեի/ 115.5քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 115.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց 2-րդ նրբ թիվ 8/1 հասցեի 115.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 789362 /յոթ հարյուր ութսունինը հազար երեք հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Աննա Բորիսի Սահակյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց 2-րդ նրբ թիվ 8/1 հասցեի 115.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 789362 /յոթ հարյուր ութսունինը հազար երեք հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Աննա Բորիսի Սահակյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: