Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել Դիլիջան քաղաքի բնակիչներ Մերուժան Մանուչարյանը, Սուսաննա Բաբայանը, Նշան Մանուչարյանը և Էդվարդ Մանուչարյանը՝ ներկայացնելով Տավուշի մարզի առաջին ատյանի 26.10.2021թ․ թիվ ՏԴ1/1424/02/18 վճիռը, որի համաձայն «Դիլիջանի համայնքապետարանին պարտավորեցվել է Մերուժան Մանուչարյանին, Սուսաննա Բաբայանին, Նշան Մանուչարյանին և Էդվարդ Մանուչարյանին (ընտանիքի 4 անդամով) ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ապահովել մշտական կացարանով, կամ իրենց ցանկությամբ տնամերձով», խնդրել են վճռի հիման վրա իրենց ապահովել տնամերձով։
Հաշվի առնելով, որ դատարանը մերժել է սեփականության իրավունքով տնամերձ հողամաս հանձնելու հայցը և բավարարել է միայն տնամերձով ապահովելը, ուստի համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, ք․ Դիլիջան, Հովքի փողոց, 3–րդ նրբանցք, թիվ 13 հասցեի 600 քառ․ մետր հողամասը (վկայական՝ 22092022–11–0003) անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Մերուժան Մանուչարյանին, Սուսաննա Բաբայանին, Նշան Մանուչարյանին և Էդվարդ Մանուչարյանին։
Հիմք ընդունելով Տավուշի մարզի առաջին ատյանի 26.10.2021թ․ թիվ ՏԴ1/1424/02/18 վճիռը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 21–րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարը առաջարկությանը՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, ք․ Դիլիջան, Հովքի փողոց, 3–րդ նրբանցք, թիվ 13 հասցեի 600 քառ․ մետր հողամասը (վկայական՝ 22092022–11–0003) անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Մերուժան Մանուչարյանին, Սուսաննա Բաբայանին, Նշան Մանուչարյանին և Էդվարդ Մանուչարյանին