|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մայիսի 2022 թվականի N 123-Ա |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և Տավուշի մարզպետարանի միջև կնքված 03.12.2021թ․ թիվ 13 կապիտալ սուբվենցիայի հատկացման պայմանագրի Դիլիջանի համայնքապետարանի կարիքների համար ձեռք է բերվել սեղանի համակարգիչ-6 հատ, դյուրակիր համակարգիչ-1 հատ, բազմաֆունկցիոնալ տպիչ սարք-5 հատ, լազերային տպիչ սարք-3 հատ։ Բացի այդ 2021 թվականի ընթացքում Դիլիջանի համայնքապետարանի միջոցներով ձեռք է բերվել 1 բազմաֆունկցիոնալ սարք, որը ընդգրկված չէ Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում։ Առաջարկվում է վերը նշված գույքը իրենց համապատասխան արժեքներով ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. Վերը թվարկված գույքը (վարչական սարքավորումներ) իրենց համապատասխան արժեքներով ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում համաձայն հավելվածի (հավելվածը կցվում է)։
|
Կողմ -18 ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԼԱԼԱՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(12.67 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|