|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2024 թվականի N 676-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 12/10 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 26.4ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 23-ի թիվ 278-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 12/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գայանե Ռազմիկի Սիմոնյանի կողմից ինքնակամ կառուցված 26․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 13032024-11-0011/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գայանե Սիմոնյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 12/10 հասցեի ավտոտնակը՝ 26․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26․4քմ հողամասը, համապատասխանաբար, 61143 դրամ և 180426 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 26․4քմ հողամասը քաղ. Գայանե Ռազմիկի Սիմոնյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոց թիվ 12/10 հասցեի ավտոտնակը՝ 26․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26․4քմ հողամասը, համապատասխանաբար, 61143 դրամ և 180426 դրամ արժեքներով քաղ. Գայանե Ռազմիկի Սիմոնյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -11 ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|