|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հուլիսի 2024 թվականի N 847 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 8366.3ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 18 ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 8366.3քմ ընդհանուր մակերեսով թվով 18 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին հարցը: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2024թ. հունիսի 26-ի թիվ 739-Ա որոշմամբ: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները` 1.2024 թվականի հուլիսի 26-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 8366.3քմ ընդհանուր մակերեսով թվով 18 հողամասերի աճուրդ՝ համաձայն կից աղյուսակի: 2.Աճուրդի օր նշանակել 2024 թվականի օգոստոսի 26-ը: 3.Դիլիջան համայնքի հողամասերը աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել. 1)ապահովել նախատեսվող աճուրդի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(40.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|