Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և ՄԱԿ-ի գրասենյակի միջև կնքված UNDP-GCF-00098348 համաձայնագրի, որտեղ Դիլիջան համայնքը հանդես գալով որպես իրականացնող կողմ, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացնում է Դիլիջան համայնքի «Հ․ Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի վերանորոգում, Դիլիջան համայնքի «Մշակույթի պալատ» ՀՈԱԿ շենքի վերանորոգում և Դիլիջան քաղաքում գտնվող տասնմեկ բազմաբնակարան բնակելի շենքերի վերանորոգմանը և էներգաարդյունավետությանը ուղղված վերազինման աշխատանքներ, մասնավորապես Գետափնյա 4,6,8,10,12 հասցեներում (վեց շենքերի համաֆինանսավորումը իրականացվել է 2022թ․ ընթացքում)։ 20.09.2023թ․ դրությամբ Դիլիջան համայնքի բյուջե է փոխանցվել 105932709 ՀՀ դրամ, որպես ՄԱԿ-ի կողմից համաֆինանսավորվող գումար։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ և ծախս։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից փոխանցված 105932709 (մեկ հարյուր հինգ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր ինը) ՀՀ դրամը ճանաչել որպես եկամուտ։
2. ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից փոխանցված 105932709 (մեկ հարյուր հինգ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր ինը) ՀՀ դրամը ճանաչել որպես ծախս։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։