|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հունվարի 2024 թվականի N 580-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 01-Ի ԹԻՎ 513-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ի փոփոխումն Դիլիջան համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 11-007-0104-0027 ծածկագրով 0.00746հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին>> թիվ 513-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 11-007-0104-0027 ծածկագրով 0.00746հա հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 513-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
- «Հիմք ընդունելով <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ մասը, սույն որոշման 1-ին կետով սահմանված, Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի 11-007-0104-0027 ծածկագրով, 0.00746հա հողամասը, ըստ նպատակային նշանակության դիտարկել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, ըստ գործառնական նշանակության՝ կապի օբյեկտների:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -15 ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|