Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Հովսեփյան փողոցի թիվ 83 շենքի թիվ 18, երկու սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալին օտարելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Հովսեփյան փողոցի թիվ 83 շենքի թիվ 18, երկու սենյականոց՝ 58,2 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալին ուղղակի վաճառքի ձևով, 87300 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: