ՀՀ խոշորացված համայնքներում համավարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ <<Դիլիջան համայնքում տաղավարների հիմնում՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար>> ծրագիրը արդեն ավարտվել է, որի արդյունքում կառուցվել են թվով հինգ զույգ տաղավարներ։ Տաղավարների շինարարական աշխատանքները կազմակերպվել են համաձայն ՀՀ Գնումների մասին օրենքի։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 8585146 ՀՀ դրամ, որից 6109000 ՀՀ դրամ ֆինանսավորվել է Գերմանիայի միջազգային համագործակցություն /GIZ/ կազմակերպության կողմից, իսկ 2476146 ՀՀ դրամ համաֆինանսավորվել է Դիլիջանի համայնքպետարանի կողմից։ Անհրաժեշտ է նշված տաղավարները ընդգրկել Դիլիջանի համայնքպետարանի հաշվեկշռում և տրամադրել դիմում ներկայացրած քաղաքացիներին՝ վարձակալությամբ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 42-րդ կետերով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. Դիլիջան համայնքում գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար կառուցված թվով 5 զույգ տաղավարները ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ 8585146 /ութ միլիոն հինգ հարյուր ութսունհինգ հազար մեկ հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ արժեքով։
2. Տաղավարները տրամադրել դիմում ներկայացրած քաղաքացիներին երկու ամիս անվճար, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից վճարովի /վարձակալությամբ/։
3. Սահմանել յուրաքանչյուր տաղավարի համար օրական 1000 ՀՀ դրամ վարձավճար։
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։