Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 768
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2024 թվականի N 768

ՔԱՂ. ԱՐՄԱՆ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 30-ի թիվ 675-Ա որոշմամբ 2024թ. հուլիսի 01-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 24․4քմ հողամաս /Լոտ-39 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Գետափնյա փողոց, թիվ 2/25 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 258640 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 258640 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 7-րդ փողոց, 1-ին նրբ․ թիվ 1/1 տան բնակիչ Արման Ղարաքեշիշյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 1 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`

1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Գետափնյա փողոց, թիվ 2/25 հասցեի 24․4քմ մակերեսով հողամասը հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով օտարել Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի, 7-րդ փողոց, 1-ին նրբ․ թիվ 1/1 տան բնակիչ Արման Ղարաքեշիշյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արման Ղարաքեշիշյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 258640 /երկու հարյուր հիսունութ հազար վեց հարյուր քառասուն/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 129320 /հարյուր քսանինը հազար երեք հարյուր քսան/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner