Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լենա Պարույրի Գրիգորյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 49 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 550.0քմ հողամասին կից գտնվող /Մյասնիկյան փողոց թիվ 49/2 հասցեի/ 357.4քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 357.4քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման ինններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 49/2 հասցեի 357.4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 3757633 /երեք միլիոն յոթ հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Լենա Պարույրի Գրիգորյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 49/2 հասցեի 357.4քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 3757633 /երեք միլիոն յոթ հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Լենա Պարույրի Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: