Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում ԵՄ ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում հիմնվում է այլընտրանքային նախադպրոցական կենտրոն։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվում է համայնքի կողմից տրամադրված շենքի վերանորոգումը, խաղասենյակի կահավորումը, անհրաժեշտ դիդակտիկ նյութերով և գրականությամբ հագեցումը։ Վերանորոգումից հետո կենտրոնի ջեռուցման համար տեղադրվելու են արևային ֆոտովոլտային կայաններ՝ ապահովելու վերականգնվող էներգետիկայի հասանելիություն։ Ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը արդեն տրվել է համապատասխան Գնումների մասին օրենքի։ Ծրագրի շինարարական աշխատանքների համար ֆինանսական միջոցները ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել արտաբյուջետային հաշիվ։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում ԵՄ ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում հիմնվող այլընտրանքային նախադպրոցական կենտրոնի շինարարական աշխատանքների ֆինանսավորում ստանալու նպատակով Դիլիջանի համայնքապետարանի համար՝ Նախադպրոցական կրթություն, բաժին 09, խումբ 01, դաս 01, ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել արտաբյուջետային հաշիվ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։