Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 19-ի թիվ 758-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 35/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արթուր Ավետիքի Դավթյանի կողմից ինքնակամ կառուցված 24.6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 27092023-11-0030/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արթուր Ավետիքի Դավթյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 35/1 հասցեի ավտոտնակը՝ 24.6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24.6քմ հողամասը, համապատասխանաբար, 56974 դրամ և 168124 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 24.6քմ հողամասը քաղ. Արթուր Ավետիքի Դավթյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 35/1 հասցեի ավտոտնակը՝ 24.6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24.6քմ հողամասը, համապատասխանաբար, 56974 դրամ և 168124 դրամ արժեքներով քաղ. Արթուր Ավետիքի Դավթյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |