Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 08-ի թիվ 645-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/11 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Կարապետ Վոլոդյայի Պապոյանի կողմից ինքնակամ կառուցված 35.2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 16082023-11-0060/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Կարապետ Վոլոդյայի Պապոյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/11 հասցեի ավտոտնակը՝ 35.2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 35.2քմ հողամասը, համապատասխանաբար, 95920 դրամ և 370086 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 35.2քմ հողամասը քաղ. Կարապետ Վոլոդյայի Պապոյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/11 հասցեի ավտոտնակը՝ 35.2քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 35.2քմ հողամասը, համապատասխանաբար, 95920 դրամ և 370086 դրամ արժեքներով քաղ. Կարապետ Վոլոդյայի Պապոյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |