Այսօր: Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 124
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՔԱՂ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ԷՍՔԻԶԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 63 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՊԱՏԻՆ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Հովհաննես Աղաջանյանի կողմից ներկայացվել է Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 63 հասցեի իր սեփականությունը հանդիսացող բնակելի տան պատին ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր, Դիլիջանի պատվավոր քաղաքացի Իվան Գերասիմի Աղաջանյանի անվան հուշատախտակ փակցնելու վերաբերյալ առաջարկություն և  հուշատախտակի էսքիզային տարբերակը:  
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Հավանություն տալ՝ քաղ. Հովհաննես Աղաջանյանի կողմից ներկայացված հուշատախտակի էսքիզային տարբերակին:
2. Համաձայանություն տալ՝ Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի 63 հասցեի բնակելի տան պատին ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր, Դիլիջանի պատվավոր քաղաքացի Իվան Գերասիմի Աղաջանյանի անվան հուշատախտակ փակցնելու վերաբերյալ առաջարկությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(0268)22585
dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner