Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 11-029-0219-0003 կադաստրային ծածկագրով 2.18144հա հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1․Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի 11-029-0219-0003 կադաստրային ծածկագրով 2.18144հա հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես հատուկ պահպանվող տարածքների հողերի՝ հանգստի համար նախատեսված հող: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |