Այսօր: Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 37
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

«ՖՕՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   «Ֆօքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպությունը պատրաստակամ է «Դիլիջանի Թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարածքում իրականացնել խաղահրապարակի տեղադրման ծրագիր։

 

Ծրագրի համակարգումը կիրականացվի Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ։ 

Նախքան խաղահրապարակի սարքավորումների մատակարարումը համայնքապետարանի ռեսուրսներով տարածքը ծածկելու համար կտրամադրվի ավազ, կապահովվի անվտանգ միջավայր, կմաքրվի քարերից, շինանյութից և հին սարքավորումներից։

 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է  2.500.000 ՀՀ դրամ․

Հայտավորվող ֆինանսական միջոցները՝ 2.250.000ՀՀ դրամ․

Համայնքի համաֆինանսավորման չափը՝ 250.000 ՀՀ դրամ, ինչը կազմում է ընդհանուր բյուջեի 10%-ը։

 

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․

 

 1. Հավանություն տալ «Ֆօքըս օն Չիլդրեն Նաու» բարեգործական կազմակերպության կողմից «Դիլիջանի Թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարածքում խաղահրապարակ տեղադրելու ներկայացված ծրագրին։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.07 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(0268)22585
dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner