Այսօր: Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 228
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3/1 ՀԱՍՑԵԻ 2800.ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել <<ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս՝ տնօրեն Վարազդատ Ներսիսյանի՝ հայտնելով, որ ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 28000քմ հողամասում է գտնվում դեռևս 1936թ կառուցված Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը, որը ՀՀ կառավարության 2004թ դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշման համաձայն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան։ Նշված շենքը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաշվառված է որպես ինքնակամ շինություն, վթարային է և գտնվում է կիսավեր վիճակում։
Ընկերությունը, կարևորելով հուշարձանների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել ընկերության սեփականությունը հանդիսացող 28000քմ հողամասը, վերջինում առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման և սպասարկման նպատակով, որպես սեփականություն անհատույց փոխանցել /նվիրել/ Դիլիջան համայնքին։
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել  համայնքի ավագանուն՝ <<ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանկողմից, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 28000քմ հողամասը, վերջինում առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման և սպասարկման նպատակով,  որպես նվիրատվություն Դիլիջանի համայնքին ընդունելու համաձայնություն տալու վերաբերյալ։
Հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ <<ԳՐԻԻՆ ՌՈՔ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԳՐՈՒՊ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, որպես նվիրատվություն Դիլիջան համայնքին Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 28000քմ հողամասը ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Առաջարկել Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, գույքի հանձնման և համայնքի հողային ֆոնդ ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner