Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1–ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. Դիլիջան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 03-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին» թիվ 348-Ա որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «12) Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում /Գետափնյա 74, Շամախյան 2Ա, Օրջոնիկիձե 77, Գայի 84, Մյասնիկյան 84/»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
|