Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Կարեն Էդիկի Մանթաշյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 28 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 450.0քմ հողամասին կից գտնվող /Մյասնիկյան փողոց թիվ 36/1 հասցեի/ 149.5քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 149.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 36/1 հասցեի 149.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1021728 /մեկ միլիոն քսանմեկ հազար յոթ հարյուր քսանութ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Կարեն Էդիկի Մանթաշյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 36/1 հասցեի 149.5քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1021728 /մեկ միլիոն քսանմեկ հազար յոթ հարյուր քսանութ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Կարեն Էդիկի Մանթաշյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |