Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 176
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԳՈՒՄԱՐԸ ԵԿԱՈՒՏ ԵՎ ԾԱԽՍ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2111-Ն որոշումը, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի և Դիլիջանի համայնքապետարանի միջև 12.09.2023 թ․ կնքվել է դրամաշնորհի տրամադրման թիվ 4 պայմանագիրը։  Սույն պայմանագրով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը դրամաշնորհի ձևով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով) ֆինանսական միջոց է տրամադրում համայնքին՝ «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց» ՀՈԱԿ-ի միջոցով  «Երիտասարդ նկարիչների ցուցահանդես-փառատոն» մշակութային միջոցառման անցկացման նպատակով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  576 000 (հինգ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։

2.ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  576 000 (հինգ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես ծախս և ուղղել 09-05-01 «Արտադպրոցական դաստիարակություն» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner