Այսօր: Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 87
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 63 ՀԱՍՑԵԻ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ 5-ՐԴ ՀԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՓՈԽԱՏՎՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Դիլիջան համայնքի ավագանու 2010թ. հուլիսի 22-ի թիվ 152 որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 63 հասցեի Կենտրոնական գրադարանի շենքը իր սպասարկման տարածքվ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման (փոխատվության) է հանձնվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին: Այժմ շենքի վերակառուցման հետևանքվ ավելացվել է 5-րդ հարկ՝ և օգտագործման ընդհանուր մակերեսը կազմում է 1749,89 քառ. մետր: 

    Հաշվի առնելով վերոգրյալը համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել ք. Դիլիջան, Մյասնիկյան 63 հասցեի նոր կառուցված 5-րդ հարկը՝ նույն պայմաններով մինչև 2061 թվականի հուլիսի 22-ը անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին:

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

    Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 63 հասցեի Կենտրոնական գրադարանի շենքի (ընդհանուր մակերեսը կազմում է 1749,89 քառ. մետր) նոր կառուցված 5-րդ հարկը՝ նույն պայմաններով մինչև 2061 թվականի հուլիսի 22-ը անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ավագանու անդամ Վարդան Ավագյանը առաջարկեց Մյասնիկյան 63 հասցեի շենքը վարձավճարով հատկացնել Կենտրոնական բանկին:
Նիստին ներկա Արթուր Ղազարյանը առաջարկեց շենքը չտրամադրել Կենտրոնական բանկին:
Ավագանու անդամ Արման Բազինյանը ելույթ ունեցավ նշելով որ պայմանագիրը երկարաձգելուց հետո առաջին հարկը պետք է նորից վերադարձվի կենտրոնական գրադարանին:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner