Այսօր: Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 78
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԱԶԱՏԱՐԸ ԵՎ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ՏԱՎՈՒՇԻ ԳԳՄ-ԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրի գազամատակարարումը իրականացնելու և գազատարը շահագործելու նպատակով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության Տավուշի ԳԳՄ-ին հանձնել Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրի միջին և ցածր ճնշման գազատարերը և գազաֆիկացման համակարգերը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը՝ Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրի միջին և ցածր ճնշման գազատարերը և գազաֆիկացման համակարգերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության Տավուշի ԳԳՄ-ին հանձնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը /վկայական N 17102022-11-0035/։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.05 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(0268)22585
dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner