Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 69
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ֆոքըս օն Չիլդրեն Նաու, ինկ» բարեգործական կազմակերպությունը   «Դիլիջանի Թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության», «Դիլիջանի Թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Հովք գյուղական բնակավայրում գործող մոբայլ մանկապարտեզի տարածքում իրականացրել է խաղահրապարակների տեղադրման ծրագիր, իսկ «Դիլիջանի Թիվ 4 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում իրականացրել է 30 երեխայի համար նախատեսված խմբասենյակի և ննջասենյակի գույքի տրամադրման ծրագիր։ Համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 05.04.2022թ․ թիվ 081-Ա, 02.11.2022թ․ թիվ 214-Ա և 17.02.2023թ․ թիվ 281-Ա որոշումների՝ Դիլիջանի համայնքապետարանը պարտավորվում է վերը նշված կազմակերպությանը հատկացնել 887 600 (ութ հարյուր ութսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, որպես համաֆինանսավորվող գումար։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով  ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.   

1. Դիլիջան համայնքի 2023 թվականի տեղական բյուջեի ֆոնդային մասում կատարել հետևյալ փոփոխությունները․

    1) «09-01-01» Դիլիջան համայնք  /Նախադպրոցական կրթություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածից նվազեցնել 887 600 (ութ հարյուր ութսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ,

    2) «09-01-01» Դիլիջան համայնք  /Նախադպրոցական կրթություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5511 /համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռք բերում/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 887 600 (ութ հարյուր ութսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։ 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner