Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներագախնայողության հիմադրամը «Մեծաթիվ բնակչությանն ուղղված ԷԽ ևՎԷ բարձր ացդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումների» ծրագրի շրջանակում պատրաստակամություն է հայտնել Դիլիջան համայնքում իրականցնել արևային ֆոտովոլտային կայանների տեղակայման միջոցառումներ։ Համայնքի ղեկավարի կողմից առաջարկվել է նշված միջոցառումները /Արևային ՖՎ կայանների տեղադրում/ իրականացնել «Մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի շենքում, որը գտնվում է վերանորոգման փուլում՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Նշված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 12 000 000 ՀՀ դրամ, որից համայնքը պետք է կատարի համաֆինանսավորման իր մասնաբաժինը 2 400 000 ՀՀ դրամ գումարի չափով, այն է ծրագրի ընդհանուր արժեքի 20%-ը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 42-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Տալ հավանություն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներագախնայողության հիմադրամի կողմից առաջարկվող միջոցառումների իրականացմանը /Արևային ՖՎ կայանների տեղադրում/։
2. Թույլատրել ծրագրի իրականացման համար կատարել համաֆինանսավորում ծրագրի ընդհանուր արժեքի 20%-ի չափով։
3. Պահուստային ֆոնդից հատկացնել 2 400 000 ՀՀ դրամ «08-02-03» Դիլիջան համայնք /Մշակույթի տներ , ակումբներ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5511 /Համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր և (կամ) կապիտալ ակտիվի ձեռք բերում/ հոդվածին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |