Այսօր: Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 129
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ.ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2022թ.  բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում «Դիլիջանի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ին  /Դիլիջան համայնք (Աղբահանում)/ նախահաշվին՝ դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով և Դիլիջան համայնք /Փողոցների լուսավորում/ նախահաշվին՝ էներգետիկ ծառայությունների համար։ 

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի  պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.    

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝

1. Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 27 000 000 /քսանյոթ միլիոն/ ՀՀ դրամն ուղղել՝

ա) «05-01-01» Դիլիջան համայնք /աղբահանում/ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4511 /սուբսիդիաներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին/  տնտեսագիտական հոդվածին 20 000 000 /քսան միլիոն/ ՀՀ դրամ։

բ) «06-04-01» Դիլիջան համայնք /փողոցների լուսավորում/ գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4212 /էներգետիկ ծառայություններ/  տնտեսագիտական հոդվածին 7 000 000  /յոթ միլիոն/ ՀՀ դրամ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ավագանու <<Ապրելու Երկիր>> խմբակցության անդամ Վարդան Ավագյանը պահանջեց պարզաբանում Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք էջում տեղադրված բյուջեի ցուցանիշներով նշված հոդվածով ծախսերի թերակատարման մասին:
Համայնքի ղեկավարը պարզաբանեց,որ ցուցանիշները տեղադրված են տարվա կտրվածքով, որի հետևանքով երևում է ծախսերի թերակատարում այդ իսկ պատճառով հարկավոր է դիտարկել ամսվա կտրվածքով

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner