Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 17-ի թիվ 907-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 84/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Կարինե Սամվելի Վաթինյանի կողմից ինքնակամ կառուցված 20․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 26102023-11-0039/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Կարինե Վաթինյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 84/4 հասցեի ավտոտնակը՝ 20․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․5քմ հողամասը, համապատասխանաբար, 55863 դրամ և 215533 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20․5քմ հողամասը քաղ. Կարինե Սամվելի Վաթինյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 84/4 հասցեի ավտոտնակը՝ 20․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․5քմ հողամասը, համապատասխանաբար, 55863 դրամ և 215533 դրամ արժեքներով քաղ. Կարինե Սամվելի Վաթինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |