Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 28-ի թիվ 817-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 13/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արարատ Ալբերտի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 16․3քմ արտաքին մակերեսով կիսակառույց շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 11102023-11-0026/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արարատ Ղազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 13/2 հասցեի կիսակառույց շինությունը՝ 16․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 16․3քմ հողամասը, համապատասխանաբար, 339757 դրամ և 111399 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված կիսակառույց շինությունը և վերջինիս զբաղեցրած 16․3քմ հողամասը քաղ. Արարատ Ալբերտի Ղազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 13/2 հասցեի կիսակառույց շինությունը՝ 16․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 16․3քմ հողամասը, համապատասխանաբար, 339757 դրամ և 111399 դրամ արժեքներով քաղ. Արարատ Ալբերտի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |