Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Գայի փողոցի թիվ 84 շենքի թիվ 3, երեք սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Արտակ Մարատի Սահակյանի ընտանիքին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Գայի փողոցի թիվ 84 շենքի թիվ 3, երեք սենյականոց՝ 87,8 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալ Արտակ Մարատի Սահակյանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 131700 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |