Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 4-ի թիվ 635-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 68/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վասիլ Ռուբենի Վարդանյանի կողմից ինքնակամ կառուցված 26.1քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 14082023-11-0032/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վասիլ Ռուբենի Վարդանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 68/3 հասցեի ավտոտնակը՝ 26.1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26.1քմ հողամասը, համապատասխանաբար, 71123 դրամ և 274411 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 26.1քմ հողամասը քաղ. Վասիլ Ռուբենի Վարդանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 68/3 հասցեի ավտոտնակը՝ 26.1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26.1քմ հողամասը, համապատասխանաբար, 71123 դրամ և 274411 դրամ արժեքներով քաղ. Վասիլ Ռուբենի Վարդանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |