Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գուրգեն Ռաֆիկի Ղազարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 55 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 680.0 քմ հողամասին կից գտնվող /Կալինինի փողոց թիվ 55/2 հասցեի/ 99.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 99.0 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 55/2 հասցեի 99.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1040886 /մեկ միլիոն քառասուն հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Գուրգեն Ռաֆիկի Ղազարյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 55/2 հասցեի 99.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1040886 /մեկ միլիոն քառասուն հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Գուրգեն Ռաֆիկի Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |