Այսօր: Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 176
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 99/1 ՀԱՍՑԵԻ 53.1ՔՄ ԵՎ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 99/2 ՀԱՍՑԵԻ 12.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արսեն Հարությունի Կոխլիկյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 99 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1350.0քմ հողամասին կից գտնվող Կամոյի փողոց թիվ 99/1 հասցեի 53.1քմ մակերեսով և Կամոյի փողոց թիվ 99/2 հասցեի 12.0քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 53.1քմ և 12.0քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 99/1 հասցեի 53.1քմ մակերեսով և Կամոյի փողոց թիվ 99/2 հասցեի 12.0քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 362902 /երեք հարյուր վաթսուներկու հազար ինը հարյուր երկու/ դրամ և 82012 /ութսուներկու հազար տասներկու/ դրամ արժեքներով օտարել քաղ. Արսեն Կոխլիկյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 99/1 հասցեի 53.1քմ մակերեսով և Կամոյի փողոց թիվ 99/2 հասցեի 12.0քմ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 362902 /երեք հարյուր վաթսուներկու հազար ինը հարյուր երկու/ դրամ և 82012 /ութսուներկու հազար տասներկու/ դրամ արժեքներով քաղ. Արսեն Հարությունի Կոխլիկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner