Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 175
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2023 թվականին պետության կողմից  նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանի կարիքների համար ձեռք է բերվել թվով 2 հատ ANKAI HFF6771KDE5FB1 մակնիշի ավտոբուսներ։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել նշված ավտոբուսները ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ սահմանված կարգով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․    

1. Սահմանված կարգով ANKAI HFF6771KDE5FB1 մակնիշի  (դիզելային շարժիչով, 2023թ․,  VIN։LA86AOHBOPA500450) թվով 2 հատ ավտոբուսները՝ 112 546 000 /մեկ հարյուր տասներկու  միլիոն հինգ հարյուր քառասունվեց  հազար/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։

2. Համայնքի ղեկավարին՝ սահմանված ժամկետներում թվով 2 հատ ANKAI HFF6771KDE5FB1 մակնիշի ավտոբուսները ներկայացնել ՀՀ ՃՈ ՀՔԲ հաշվառման համար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner