Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 121
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2022թ մայիսի 28-ին կազմակերպվել է գնման գործընթաց ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ներհամայնքային նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքների համար, ըստ «ԼՍ նախագիծ» ՍՊԸ-ի կողմից տրված նախագծի, որտեղ նախահաշվային արժեքը կազմել է 56431.38 հազար ՀՀ դրամ։ Գնման  արդյունքները ամփոփելուց հետո ի հայտ են եկել որոշակի անճշտություններ, ինչպես նաև հորդառատ անձրևների պատճառով ավելացել են աշխատանքների ծավալները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ներհամայնքային նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքների մրցույթը համարել չկայացած։

2. Հանձնարարել «ԼՍ նախագիծ» ՍՊԸ-ին կատարել անհրաժեշտ շտկումները։

3. Կազմակերպել նոր գնման ընթացակարգ համաձայն ՀՀ Գնումների մասին օրենքի։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner