Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 4-ի թիվ 850-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 33/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վարդան Սամվելի Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 15․5քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 16102023-11-0008/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վարդան Գրիգորյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 33/1 հասցեի տնտեսական շինությունը՝ 15․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 15․5քմ հողամասը, համապատասխանաբար, 71796 դրամ և 105932 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված տնտեսական շինությունը և վերջինիս զբաղեցրած 15․5քմ հողամասը քաղ. Վարդան Սամվելի Գրիգորյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 33/1 հասցեի տնտեսական շինությունը՝ 15․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 15․5քմ հողամասը, համապատասխանաբար, 71796 դրամ և 105932 դրամ արժեքներով քաղ. Վարդան Սամվելի Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |