Այսօր: Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 80
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023Թ.ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի «Մարզահամալիր» ՀՈԱԿ-ի շենքում արևային Ֆ/Վ կայաններ տեղադրելու համար անհրաժեշտ է որպես միացման վճար վճարել 315500 (երեք հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, որից որպես կանխավճար 2022թ․-ի ընթացքում վճարվել է 157750 (մեկ հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ գումար կամ ընդհանուր արժեքի 50%-ը, պայմանով մնացած մասը վճարել աշխատանքները ավարտելուց հետո։ 2023թ.  բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում 157750 (մեկ հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ գումարի չափով։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.   

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝  

1.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 157750 (մեկ հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ հատկացնել «09-05-01» Դիլիջան համայնք  (Արտադպրոցական դաստիարակություն) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4511 /սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner