Համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հատուկ պահպանվող տարածքների հողերից 1300.0քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գներով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հատուկ պահպանվող տարածքների հողերից 1300.0քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |