Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արմեն Սարգսյանը և Գենյա Սարգսյանը` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 11-րդ փողոց թիվ 34 հասցեի հողամասի օրինական սահմանները ճշտելու և գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, Հաղարծին գյուղի 11-րդ փողոց թիվ 34 հասցեի հողամասի չափը կազմում է 800.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 965.7քմ: Նշված 965.7քմ հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետի և 38.1-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Տավուշի մարզի Հաղարծնի համայնքի ղեկավարի 2007թ. դեկտեմբերի 03-ի թիվ 70-ն որոշումը չեղյալ ճանաչել:
2.Հաստատել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 11-րդ փողոց թիվ 34 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 965.7քմ մակերեսով, քաղաքացիներ Արմեն Մարտիկի Սարգսյանի (ծնված 27.07.1969թ.) և Գենյա Արշակի Սարգսյանի (ծնված 02.11.1935թ.) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
3.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: