Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 37-րդ հոդվածի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Ուժը կորցրած ճանաչել Դիլիջան համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 1-ի թիվ 17-Ն որոշումը։
2․ Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները նոր խմբագրոթյամբ՝ համաձայն հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |