Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավարի հաղորդումը 2022 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2022 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին Դիլիջան համայնքի ղեկավարի հաղորդումները՝ համաձայն կից հավելվածների (հավելվածները կցվում են)։
|
|