Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 2050957, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 27 հասցեի 600.0քմ բնակելի կառուցապատման հողամասը պատկանում է քաղ. Արտուշ Հակոբի Բաբայանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 27/7 հասցեի 322․3քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 322․3քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 25082025-11-0021/:
Համայնքի ավագանին 2025թ. սեպտեմբերի 10-ի թիվ 975-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 322․3քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Արտուշ Հակոբի Բաբայանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 27 հասցեի 600.0քմ բնակելի կառուցապատման հողամասին կից գտնվող, Անդրանիկի փողոց 3-րդ նրբ․ թիվ 27/7 հասցեի 322․3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Արտուշ Հակոբի Բաբայանին: Հողամասի արժեքը կազմում է 2202695 դրամ:
2. Քաղ. Արտուշ Հակոբի Բաբայանին պատկանող, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 3-րդ նրբ․ թիվ 27 հասցեի 600․0քմ և Անդրանիկի փողոց, 3-րդ նրբ․ թիվ 27/7 հասցեի 322․3քմ մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 922․3քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Անդրանիկի փողոց, 3-րդ նրբ․ թիվ 27 հասցեով::
3. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4. Պարտավորեցնել քաղ. Արտուշ Բաբայանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 2202695 /երկու միլիոն երկու հարյուր երկու հազար վեց հարյուր իննսունհինգ/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: