Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 19-ի թիվ 107-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/13 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գալուստ Ալիբեկի Պապյանի կողմից ինքնակամ կառուցված 23․3քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 02022024-11-0089/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գալուստ Պապյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/13 հասցեի ավտոտնակը՝ 23․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23․3քմ հողամասը, համապատասխանաբար, 63493 դրամ և 244972 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 23․3քմ հողամասը քաղ. Գալուստ Ալիբեկի Պապյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/13 հասցեի ավտոտնակը՝ 23․3քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23․3քմ հողամասը, համապատասխանաբար, 63493 դրամ և 244972 դրամ արժեքներով քաղ. Գալուստ Ալիբեկի Պապյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |