Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան համայնքի 11-003-0408-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 316.6քմ հողամասը, 11-003-0276-0028 և 11-003-0276-0056 կադաստրային ծածկագրերով հողամասերի մի մասը՝ 590.0քմ հողամասը, 11-003-0096-0021 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 1266.0քմ հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ Դիլիջան համայնքի 11-003-0408-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 316.6քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Գյուղատնտեսական նշանակության վարելահող: 2․ Դիլիջան համայնքի 11-003-0276-0028 և 11-003-0276-0056 կադաստրային ծածկագրերով հողամասերի մի մասը՝ 590.0քմ հողամասը և 11-003-0096-0021 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 1266.0քմ հողամասը, որոնք համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հողեր: |