Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 29-ի թիվ 691-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 171/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Անդրանիկ Մնացականի Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված 101․24քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 08092023-11-0005/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Անդրանիկ Մնացականի Ավետիսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 171/2 հասցեի բնակելի տունը՝ 101․24քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 86․5քմ հողամասը, համապատասխանաբար, 827637 դրամ և 909444 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 86․5քմ հողամասը քաղ. Անդրանիկ Մնացականի Ավետիսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 171/2 հասցեի բնակելի տունը՝ 101․24քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 86․5քմ հողամասը, համապատասխանաբար, 827637 դրամ և 909444 դրամ արժեքներով քաղ. Անդրանիկ Մնացականի Ավետիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |