Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 10-ի թիվ 35-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/11 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Համլետ Նապոլեոնի Ասլանյանի կողմից ինքնակամ կառուցված 25․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 09022024-11-0058/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Համլետ Ասլանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/11 հասցեի ավտոտնակը՝ 25․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․4քմ հողամասը, համապատասխանաբար, 69215 դրամ և 267051 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 25․4քմ հողամասը քաղ. Համլետ Նապոլեոնի Ասլանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 78/11 հասցեի ավտոտնակը՝ 25․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․4քմ հողամասը, համապատասխանաբար, 69215 դրամ և 267051 դրամ արժեքներով քաղ. Համլետ Նապոլեոնի Ասլանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |