Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 6-ի թիվ 858-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 189 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Կարեն Գագիկի Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված 47․86քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 19102023-11-0064/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Կարեն Սահակյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 189 հասցեի ավտոտնակը՝ 47․86քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26․4քմ հողամասը, համապատասխանաբար, 110844 դրամ և 180426 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 26․4քմ հողամասը քաղ. Կարեն Գագիկի Սահակյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 189 հասցեի ավտոտնակը՝ 47․86քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 26․4քմ հողամասը, համապատասխանաբար, 110844 դրամ և 180426 դրամ արժեքներով քաղ. Կարեն Գագիկի Սահակյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |